Հրամայի՛ր, Տե՛ր, որ անդամալույծի պես առողջանամ, մի կողմ նետեմ ցավերիս անկողինը, Տիրոջ տանը շրջեմ Քո կամարարների հետ, և Աստծո գավթում ծաղկեմ ու չմեղանչեմ:
Հռոմի պապը միակ հոգևորականը չէ, որ քարոզում է նաև վիրտուալ տիրույթում՝ գրում է Tech Insider-ը` տեղեկացնելով, որ Դալայ Լաման նոր կայք է բացել, որի նպատակն է մարդկանց ուղղություն ցույց տալ` հասկանալու իրենց զգացմունքները:
Ապրիլյան քառօրյա պատերազմում մենք, փառք Աստծո, պատվով պաշտպանեցինք մեր Հայրենիքը, մեր հողը, մեր օջախը, մեր երեխաներին: Ցավոք, տեսանք նաև վիշտը, փորձեցինք շրջանցել այն, բայց եղան անդառնալի կորուստներ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր վերջին հարցազրույցներից մեկում խոսելով Եվրոպան պատուհասած միգրացիոն ճգնաժամի, քրիստոնյաների ու մուսուլմանների հնարավոր համերաշխ համակեցության մասին՝ ասել է, որ նվաճողականության գաղափարը բնորոշ է և քրիստոնեությանը, և՛ իսլամին:
Երբ ուսումնասիրում ենք համաշխարհային կրոնները, նկատում ենք, որ մարդու արժանապատվության և անհատականության առանձնակի ու բարձր գնահատմամբ աչքի է ընկնում քրիստոնեությունը:
Որդյա՛կ, զորավի՛գ եղիր քո հորը ծերության ժամանակ և նրան մի՛ տրտմեցրու իր կյանքի ընթացքում։ Եվ եթե պակասի նրա խելքը, ների՛ր նրան, մի՛ անարգիր նրան քո ամբողջ ուժով։
Իրանը այս տարի հավատացյալների չի ուղարկի Սաուդյան Արաբիա ամենամյա հաջի՝ մահմեդականների սրբազան վայրեր ուխտագնացությանը: Թեհրանը Սաուդյան Արաբիային մեղադրում է ուխտագնացությունը վատ կազմակերպելու մեջ, անցյալ տարի 2 հազարից ավելի մարդ մահացավ, այդ թվում՝ 464 իրանցի:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն այցը կմեկնարկի ս.թ. հունիսի 24-ին: Այցի շրջանակներում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...